Սպիտակում անասնագոմ է այրվել

Սպիտակում անասնագոմ է այրվել

Հունվարի 10-ին, ժամը 11:49-ին Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Կոնդ թաղամասում անասնագոմ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկումարտական հաշվարկ։

Ըստ ԱԻՆ տեղեկատվության, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ս․ Ավետիսյան փողոցի տներից մեկի բակում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։16-ին, մարել՝ 12։56-ին։

Այրվել են անասնագոմի (մոտ 48 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, մեկ դուռ և մեկ պատուհան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում