Պուտինը նախապատրաստվում է դեկտեմբերի 14-ին նշանակված մեծ մամուլի ասուլիսին և քաղաքացիների հետ ուղիղ շփմանը․ Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա երկու օրերը կանցկացնի՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 14-ին կայանալիք մամուլի մեծ ասուլիսին և քաղաքացիների հետ ուղիղ շփմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պաշտոնյան նաև նշել է, որ ասուլիսին ներկա կգտնվեն արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
«Սրահում, ևս մեկ անգամ կրկնում եմ, կլինեն լրագրողներ՝ մեր դաշնային ԶԼՄ-ների ներկայացուցիչները, բոլոր շրջաններից կգան լրագրողներ, նաև ներկա կլինեն միջազգային ԶԼՄ-ները», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը կպատասխանի ինչպես լրագրողների հարցերին, այնպես էլ կանդրադառնա քաղաքացիների դիմումներին։
Պեսկովը նշել է, որ զանգերի կենտրոնն արդեն ստացել է քաղաքացիների կողմից 1 միլիոն դիմում, ինչը լավ հնարավորություն է՝ տեսնելու, թե ո՛ր խնդիրներն են ամենից շատ մտահոգում քաղաքացիներին։
Կարծիքներ