Ես նման տեղեկատվություն չունեմ. Արտակ Դավթյանը՝ Սամվել Բաբայանի՝ նախարար նշանակվելու մասին
Ես նման տեղեկատվություն չունեմ, եւ դա դուրս է գլխավոր շտաբի պետի իրավասություններից, Որեւէ մեկնաբանություն չունեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կարող է նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ընտրություններից հետո ինքը եւս դուրս գա պաշտոնից, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ես ծառայում եմ մինչեւ համապատասխան որոշում կայացնելը: Խոսակցություններ իմ զորացրման, տեղափոխման կամ դուրս գալու վերաբերյալ ես չեմ տիրապետում, կլինի դուք անպայման կիմանաք»:
Կարծիքներ