Կառավարությունը 357 միլիոն դրամ է տրամադրում սուբվենցիոն ծրագրերի փոխհատուցմանը
Կառավարությունը Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 25 համայնքների կտրամադրի 357 միլիոն դրամից ավել գումար՝ սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքների գումարը փոխհատուցելու նպատակով։ Հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի օրակարգում։
Ինչպես նշված է որոշման հիմնավորումներում, համապատասխան մրցույթներն իրականացվել են, շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:
Սուբվենցիոն ծրագրերը վերաբերում են կապիտալ ներդրումներին՝ փողոցների, այգիների, խաղահրապարակների բարեկարգմանը, խմելու, ոռոգման ու կոյուղու ջրագծերի կառուցմանը, բնակավայրերի գազաֆիկացմանն ու գիշերային լուսավորության ապահովմանը։
Կարծիքներ