Անգելա Մերկելն այցելել է ջրհեղեղից առավել տուժած շրջաններ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ժամանել է Ահրվեյլեր շրջան, որտեղ ջրհեղեղը մեծ ավերածությունների պատճառ է դարձել։ ՄԻայն այս շրջանում առնվազն 110 մարդ է զոհվել, տուժել է 670-ից ավել մարդ։ Կանցլերը հանդիպել է աղետի գոտում աշխատող փրկարարներին և նրանց հետ զրուցել իրավիճակի մասին։
Ա․ Մերկելն այցելել է նաև Ադենաու քաղաք, որտեղ շուտով մամուլի ասուլիս կտա։
Կարծիքներ