Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. ավագանին հաստատեց

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. ավագանին հաստատեց

Երևանի ավագանին արտահերթ նիստով ընդունեց քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ նախագիծը:

Նախագիծն ընդունվեց 34 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նախապես հայտարարել էր, չմասնակցեց քվեարկությանը.

«Այս որոշումը վերաբերվում է կոնկրետ ինձ, արտացոլում է կոնկրետ իմ սկզբունքները, որը ես ամենախիստ ձևով պետք է իմ նկատմամբ պահեմ: Խնդրում են չածանցել սա այլ բաների հետ»,-ասաց Մարությանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, նախագծի համահեղինակ Արմեն Գալջյանն էլ վստահեցրեց, որ աշխատավարձերի բարձրացումը նպատակ ունի բարձրացնել քաղաքապետարանի գործունեության արդյունավետությունը.

«Աշխատավարձերի բարձրացումը հատուկ նպատակ է հետապնդում, այդ նպատակը քաղաքապետարանի գործունեության արդյունավետության բարձրացումն Է: Մեր աշխատակիցները պետք է աչալուրջ լինեն այս մասով, մենք, բարձրացնելով աշխատավարձը, հետապնդում ենք աշխատանքի արդյունքի բարձրացում: Եթե այդ արդյունքը չբարձրացնենք, ապա պետք է գնանք փոփոխությունների աշխատակիցների մասով»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում