Հետևե՛ք ձեր խոսքին, պարոնայք. Մեդվեդևը՝ ֆրանսիացի պաշտոնյաներին
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ուղղված ֆրանսիացի պաշտոնյաներին:
«Այնտեղ ինչ-որ ֆրանսիացի նախարար այսօր ասել է, որ նրանք մեզ տնտեսական պատերազմ են հայտարարել։ Հետևե՛ք ձեր խոսքին, պարոնայք։ Եվ մի մոռացեք, որ մարդկության պատմության մեջ տնտեսական պատերազմները հաճախ վեր են ածվել իրականի»,- գրել է նա։
Ավելի վաղ Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար Բրյունո Լե Մէրին հայտարարել էր՝ Արևմուտքը տնտեսական պատերազմ է հայտարարել Մոսկվային:
Կարծիքներ