Մեծ Բրիտանիայի թագուհու ներքնազգեստը հանվել է աճուրդի
Կորոնավիրուսի պատճառով բրիտանական հազվագյուտ իրերի, կերպարվեստի թանգարանը աճուրդի է հանել մի շարք անսովոր ցուցանմուշներ, ներառյալ արդեն վերացած դոդո թռչնի ոսկորը, «միաեղջյուրի գանգը» և Վիկտորիա թագուհու վարտիքը, գրում է Daily Star-ը:
Պանտալոնի արժեքը տատանվում է 5-7 հազար ֆունտ ստերլինգի սահմանում: «Հետաքրքրաշարժից արտասովոր» խորագրով աճուրդը կկայանա մայիսի 6-ին:
Թանգարանի հիմնադիր և կոլեկցիոներ Վիկտոր Ուինը պատմել է, որ ինքը ստիպված էր 442 ցուցանմուշ վաճառքի հանել ՝ թանգարանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Այն մեծապես տուժել է կորոնավիրուսային սահմանափակումներից։ «Դա սարսափելի սրտաճմլիկ է, ես երբեք չէի մտածի վաճառել իմ ամենամեծ գանձերը, բայց մենք գոյատևելու այլ տարբերակ չունենք»,-ասել է Ուինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի և նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի մեքենան վաճառքի կհանվի 2021 թվականի մայիսին: Խոսքը Range Rover Vogue SE կապույտ ամենագնացի մասին է, որը 2013 թվականին Land Rover- ը թողարկել էր ամուսնական զույգի անձնական օգտագործման համար: Նշվում է, որ մեքենայի 8 տարվա վազքը կազմում է ընդամենը 38,4 հազար մղոն (61 հազար կիլոմետր): Մասնագետների կողմից լոտի արժեքը գնահատվում է 30 հազար ֆունտ:
Կարծիքներ