Բրյուսելում Հայաստանը ստացել է այն, ինչի համար մեկնել էր հանդիպմանը. Չախոյան

Բրյուսելում Հայաստանը ստացել է այն, ինչի համար մեկնել էր հանդիպմանը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ շեշտելով, որ Բրյուսելում Հայաստանը ստացել է այն, ինչի համար մեկնել էր հանդիպմանը՝ նկատելով, որ տարատեսակ քարոզիչների ու սազանդարների միջոցով փորձ է արվում հնարավորինս արժեզրկել ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումը:

Ըստ Չախոյանի՝ նույն շրջանակները մինչ հանդիպումը տարատեսակ կեղծ լուրեր էին տարածում սպասվող միլիարդների ու ռազմական աջակցության մասին, որպեսզի հանդիպումից հետո փորձեն հիասթափություն առաջացնել հանրության շրջանում:

«Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի շրջանակում փորձ է արվում հասարակությանը հուսահատություն ներշնչել՝ համոզելու համար, որ ի զորու չենք որպես պետություն գոյատևելու, ու պետք է անպայման ծայրագավառ լինել։ Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմում մեր հաղթաթուղթը ժողովրդավարությունն է»,- գրել է նա՝ հավելելով, որ Բրյուսելի հանդիպումը ևս մեկ ու շատ կարևոր քայլ էր դեպի ինքնիշխանության հաստատում ու քաղաքակիրթ աշխարհի հետ համագործակցության խորացում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում