Տոկաևն առաջարկել է օպտիմալացնել ճգնաժամերին ՀԱՊԿ արձագանքման ժամկետները
![Տոկաևն առաջարկել է օպտիմալացնել ճգնաժամերին ՀԱՊԿ արձագանքման ժամկետները](https://freenews.am/uploads/images/image_750x_61dbf373d867d.jpg)
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է բարձրացնել ճգնաժամային իրավիճակների արձագանքելու օպերատիվությունը։ Նման առաջարկով է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որն ընթանում է առցանց ձևաչափով։
Նրա խոսքով՝ տեղի ունեցած իրադարձությունները բեկումնային են դարձել կազմակերպության զարգացման հարցում, որը ձեռք է բերել նոր որակ՝ որպես ուժեղ միջազգային ինստիտուտ։
Ղազախստանի նախագահը հայտարարել է երկրում սահմանադրական կարգի վերականգնման մասին։ Նրա խոսքով՝ հակաահաբեկչական օպերացիան շուտով կավարտվի։
«Առաջիկայում մասշտաբային հակաահաբեկչական օպերացիան կավարտվի, դրա հետ կավարտվի նաև ՀԱՊԿ զորակազմի հաջող և արդյունավետ առաքելությունը»,-ասել է Տոկաևը։
Նրա խոսքով՝ Ղազախստանը վերապրել է մասշտաբային ճգնաժամ՝ ամենածանրն անկախության պատմության ողջ ընթացքում։
Կարծիքներ