Աֆրիկայում «Անա» արևադարձային փոթորիկը 70 մարդու կյանք է խլել
Հարավ-արևելյան Աֆրիկային հարվածած «Անա» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Երկու օր առաջ՝ հունվարի 25-ին, գրանցվել էր մահվան 37 դեպք։ Նոր տվյալներով՝ Մադագասկարում տարերքի հետևանքով մահացել է 41 մարդ, Մոզամբիկում՝ 18, Մալավիում՝ 11։
Տարածաշրջանում իրականացվում է քաղաքացիների տարհանում։ Մադագասկարում նրանք ժամանակավորապես տեղավորվում են դպրոցական շենքերում։
Փոթորկի հետևանքով Մադագասկարում 65 հազար մարդ մնացել է առանց տանիքի։ Երկու օր անց տարերքը հասել են Մոզամբիկի կենտրոնական շրջաններ։ Հանրապետությունում ամբողջությամբ ավերվել է 115 տուն, մասամբ ավերվել՝ 546-ը։
Մալավիում փոթորիկը ջրհեղեղի պատճառ է դարձել և երկրի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության: Մարդիկ ջրհեղեղից ապաստան են փնտրում եկեղեցիներում և դպրոցներում։
Կարծիքներ