Ինչքան կավելանան կենսաթոշակները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում։
«Մենք 2023 թվականին նախատեսում ենք բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները: Ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է հայտարարել վարչապետը կառավարության նիստում։
Նախատեսված է կենսաթոշակի մինչև 6 հազար դրամ բարձրացում՝ 2 փուլով»,-ասել է Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ հիմա աշխատանքային կարգով քննարկում են 2023 թվականի բյուջեն։
Կարծիքներ