«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվել է մարտավարական զորավարժություն
![«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվել է մարտավարական զորավարժություն](https://freenews.am/uploads/images/image_750x_61cb171a8a5b0.jpg)
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:
Բացազատված ուսումնական կետերում ստուգվել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը, անձնակազմը հրահանգավորել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն իրականացրել են մարտավարական տարբեր վարժանքներ։
Կարծիքներ