ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցության ուղղությունները և վստահություն հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:

Դեսպան Իմանբաևն իր հերթին ընդգծել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունն ու անդրադարձել առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը և ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ դրանց իրականացման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում