Հունաստանում ՀՀ դեսպանը Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանին գրքեր է նվիրել
Հուլիսի 27-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարան և հանդիպել համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Քրիստինա Կուլուրիին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները, անդրադառնալով կրթության և գիտության, միջհամալսարանական համագործակցությանը, կարևորել են Հայաստանի և Հունաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցության հետագա ամրապնդումը և ընդլայնումը` փորձի փոխանակման, ուսանողների փոխանակության ծրագրերի, գիտահետազոտական համատեղ աշխատանքների, համատեղ ուսումնասիրությունների միջոցով: Զրուցակիցները քննարկել են համատեղ միջոցառումների անցկացման հեռանկարները։
Դեսպան Մկրտչյանը Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի գրադարանին մի շարք գրքեր է նվիրել` Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության, գրականության վերաբերյալ:
Կարծիքներ