Զախարովան ՌԴ-ի հանդեպ ԵՄ ռազմավարությունն անվանել է «միջնադարյան»

Զախարովան ՌԴ-ի հանդեպ ԵՄ ռազմավարությունն անվանել է «միջնադարյան»

Ռուսաստանի հանդեպ «ետ մղելու, զսպելու և համագործակցելու» ԵՄ նոր ռազմավարությունը միջնադարյան տրամաբանության դրսևորում է, երբ աշխարհի մի կետը կարծում է, որ մնացածը պետք է վասալային գործառույթներ իրականացնեն։ Դա XXI դարի մոտեցում չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия-1 հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով ռազմավարությունը, որի մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոսել էր Լյուքսեմբուրգում՝ ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով մամուլիս ասուլիսի ժամանակ, փոխանցում է TASS-ը։

Զախարովան նշել է, որ նման մոտեցումը ցանկացած նորմալ մարդու և պետության հետ անհամատեղելի է։

Երկուշաբթի Բորելը հայտնել էր, որ ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները հունիսի 24-25-ը կքննարկեն հունիսի 16-ին Եվրահանձնաժողովի առաջարկած նոր ռազմավարությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում