Արծրուն Հովհաննիսյանը հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցի որպես փորձագետ

Արծրուն Հովհաննիսյանը հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցի որպես փորձագետ

Արծրուն Հովհաննիսյանը որպես ՊՆ ներկայացուցիչ՝  ինֆորմացիայի կրող, շատ արժեքավոր է լինելու հանձնաժողովի նիստերի ընթացքում։ Այս մասին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Արծրուն Հովհաննիսյանը մեր հանձնաժողովի փորձագետ է, աշխատում է շատ ոգևորված և էֆեկտիվ, տնօրինում է շատ մեծ տեղեկատվության»,-նշեց Քոչարյանը:

Վահագն Ալեքսանյանն էլ ասաց, որ Արծրուն Հովհաննիսյանն այն փորձագետն է, որ տարիներ շարունակ պնդել է`պետք է զարգացնել օդուժը, ու նրան լսողներ չեն եղել, շատ դեպքերում գրոտեսկային պատասխաններ են եղել պատկան մարմինների կողմից: Նրա խոսքով՝ Արծրուն Հովհաննիսյանը տիրապետում է ռազմական արվեստին ու կարող է լինել շատ լավ փորձագետ։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում