Արմեն Գրիգորյանը Լին Թրեյսիին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ-մարտավարական իրավիճակը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
ԱԽ գրասենյակը տեղեկացնում է, որ Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ-մարտավարական իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները հարված են Հայաստանի ժողովրդավարությանը:
Արմեն Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը:
ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, ԼՂ հիմնահարցի հետ առնչություն չունի:
Կարծիքներ