Հայաստանից յոթ փոխնախարարներ կգործուղվեն Վրաստան
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 18-20-ը Վրաստան (Թբիլիսի) կգործուղվի պատվիրակություն։ Վարչապետը որոշում է ստորագրել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակից։
Վրաստան մեկնող պատվիրակությունը՝
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Գևորգյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մազմանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ռ. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Դ. Սահակյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
Վ. Աֆյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ
Վ. Փիլիպոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետի պաշտոնակատար
Ա. Կարապետյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ
Ա. Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ (միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)
Լ. Օհանեսյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն («Էնթերփրայզ Արմենիա») (համաձայնությամբ)
Կարծիքներ