Չինաստանը նոր արբանյակ է արձակել օվկիանոսն ուսումնասիրելու համար
Չինաստանում չորեքշաբթի՝ մայիսի 19-ին, հաջողությամբ ուղեծիր է դուրս եկել օվկիանոսագրական նոր Haiyang-2D (HY-2D) արբանյակը, հայտնում է «Սինհուան»:
Նշվում է, որ Long March-4B հրթիռակիրը HY-2D արբանյակի հետ մեկտեղ Պեկինի ժամանակով կեսօրին արձակվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան կոսմոդրոմից:
HY-2D արբանյակը HY-2B և HY-2C արբանյակների հետ խումբ կստեղծի՝ օվկիանոսային միջավայրը վերահսկելու համար: Արբանյակների խումբը, մասնավորապես, զբաղվելու է երկրում ծովային աղետների կանխատեսմամբ:
Նշվում է, որ սա Long March-4B տիպի հրթիռի 370-րդ արձակումն էր:
Կարծիքներ