Ֆինլանդացի գիտնականները պարզել են կորոնավիրուսի հակամարմինների պահպանման ժամկետը

Ֆինլանդացի գիտնականները պարզել են կորոնավիրուսի հակամարմինների պահպանման ժամկետը

Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական զարգացման ազգային ինստիտուտի (THL) գիտնականները պարզել են կորոնավիրուսի հակամարմինների պահպանման ժամկետը:

Ըստ մասնագետների՝ վարակվելուց մեկ տարի անց վարակվածների մեծ մասի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ: Այսպիսով, հետազոտության մասնակիցների 97 տոկոսի մոտ հայտնաբերվել են IgG հակամարմիններ, որոնք ճանաչում են կորոնավիրուսի սպիտակուցը: Միևնույն ժամանակ, նշվում է, որ դրանց մակարդակը վարակվելուց վեց ամիս անց մոտ մեկ երրորդով ցածր է:

Բացի այդ, գիտնականները ուսումնասիրել են հակամարմինների՝ նոր շտամները ճանաչելու և չեզոքացնելու ունակությունը: Արդյունքների համաձայն, ալֆա տարբերակի պաշտպանությունը «մի փոքր ցածր» է, իսկ «բետա» և «դելտա» տարբերակների համար` «զգալիորեն ցածր»: Կորոնավիրուսով վարակվելուց հետո հակամարմինները և պաշտպանությունը երկար ժամանակ պահպանվում են, եթե հակամարմինների քանակն ի սկզբանե մեծ է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում