Չեխիայի պատգամավորների պալատի կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին:
Այս մասին հայտնում է Չեխիայում ՀՀ դեսպանությունը:
«Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին»,- ասված է հաղորդագրությունում:
Միաժամանակ կոմիտեն հակամարտության քաղաքական կարգավորման կոչ է արել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։
Կարծիքներ