Գործադիրը հավանություն է տվել «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան վավերացնելու նախագծին

Գործադիրը հավանություն է տվել «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան վավերացնելու նախագծին

Հավանություն է տրվել «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2001 թվականի կոնվենցիան» վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Կոնվենցիայի նպատակն է ապահովել և ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Մասնակից պետությունները, անհատապես կամ համատեղ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք անհրաժեշտ են ստորջրյա մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ օգտագործելով այդ նպատակով եղած լավագույն գործնական միջոցները:

Ստորջրյա մշակութային ժառանգություն հասկացությունը, ըստ կոնվենցիայի, ներառում է մարդկային գոյության բոլոր այն հետքերը՝ մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի, որոնք առնվազն 100 տարի շարունակ մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես, գտնվել են օվկիանոսների, լճերի և գետերի ջրի տակ (ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ Սևանա լճում և Հայաստանի մի շարք այլ ջրային ավազաններում ներկայումս առկա է կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտ, որի պաշտպանության հետ կապված հարցերը իրավական կանոնակարգման կարիք ունեն):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում