Սեբաստիան Կուրցը կաշխատի Թրամփի գործընկերոջ ընկերությունում. հայտնում են լրատվամիջոցները
![Սեբաստիան Կուրցը կաշխատի Թրամփի գործընկերոջ ընկերությունում. հայտնում են լրատվամիջոցները](https://freenews.am/uploads/images/image_750x_61cd8d7a43daa.jpg)
Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը ավստրիական OE24 հեռուստաալիքին հաստատել է, որ աշխատելու է ԱՄՆ-ում՝ Դոնալդ Թրամփի գործընկեր, միլիարդատեր և ներդրող Փիթեր Թիելի ընկերակցությամբ։
Նշվում է, որ Կուրցն իր նոր աշխատանքը ԱՄՆ-ում կսկսի փետրվարին Thiel Capital-ում՝ որպես «գլոբալ ստրատեգ»: Ընկերության ղեկավար Փիթեր Թիլը միլիարդատեր է, հայտնի ներդրող, հանրապետական և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկարամյա աջակիցը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Կուրցն ու Թիելը հանդիպել են 2017 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովում։
Ամերիկյան ընկերությունում Կուրցի աշխատավարձը զգալիորեն ավելի բարձր կլինի, քան Ավստրիայի կանցլերինը. ինսայդերների գնահատականներով, նրա ապագա տարեկան եկամուտը կարող է գերազանցել 500 հազար եվրոն, ինչը գրեթե 200 հազարով ավելի է Ավստրիայի կառավարության ղեկավարի աշխատավարձից: Նա և իր ընտանիքը ժամանակի մեծ մասն անցկացնելու են ԱՄՆ-ում։
Հոկտեմբերին Սեբաստիան Կուրցը հրաժարական տվեց կանցլերի պաշտոնից՝ հակակոռուպցիոն հետաքննության արդյունքում, իսկ դեկտեմբերին հայտարարեց քաղաքականությունից վերջնականապես հեռանալու մասին:
Կարծիքներ