Հայաստանում շրջանառվում է Ղարաբաղի հարցի լուծման 3 տարբերակ. Արտակ Համբարձումյան

Հայաստանում շրջանառվում է Ղարաբաղի հարցի լուծման 3 տարբերակ. Արտակ Համբարձումյան

Հայաստանում շրջանառվում է Ղարաբաղի հարցի լուծման 3 տարբերակ։ Ասյ մասին ֆեյսբուքում գրում է Ազատություն ռադիոկայանի գործադիր պրոդյուսեր Արտակ Համբարձումյանը։

Համբարձումյանը, մասնավորապես գրել է.

«Փաստացի, Հայաստանում էսօր շրջանառվում ա Ղարաբաղի հարցի լուծման 3 տարբերակ.
1. Ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով` հույս ունենալով, որ դրանով հարցը կլուծվի, Բաքուն էլ պատերազմի սպառնալիք չի ստեղծի և կապրենք խաղաղության դարաշրջանում,

2. Մտնել Միութենական պետության մեջ` հույս ունենալով որպես պրիզ Ռուսաստանի օգնությամբ պահել Արցախի ներկայիս ստատուս քվոն, մինչև կդառնանք Իսրայել կամ գլոբալ տաքացումը կկործանի մոլորակը:

3. Հրաժարվել որևէ պահանջ կատարելուց, հետևաբար գնալ նոր պատերազմի ու (ԱՄՆ-ի, Ֆրանսիայի վրա ապավինելով) հույս ունենալ, թե էս անգամ կհասնենք Կուր-արաքսյան խառնարան:

Այլ ծրագիր քաղաքական ուժերից ու նույնիսկ մասնավոր զրույցներում ինձ չի հանդիպել, թե դուք լսել եք ասեք իմանանք»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում