Բիշքեկը եւ Դուշանբեն համաձայնության են եկել հակամարտության կարգավորման շուրջը
Ղրղզստանը եւ Տաջիկստանը համաձայնության են հասել երկու պետությունների սահմանին ծագած զինված հակամարտությունը խաղաղ ճանապարով կարգավորելու շուրջը: Ապրիլի 30-ին այդ մասին հայտարարել Է Ղրղզստանի ատաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռուսլան Կազակբաեւը Կենտրոնական Ասիայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պետեր Բուրիանի հետ կայացած զրույցի ժամանակ:
«Նախարարը հայտնել Է, որ կողմերը համաձայնության են հասել հրադադարի եւ իրադրությունը բանակցությունների սեղանի շուրջը կարգավորելու մտադրության մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Կազակբեկովը նաեւ հեռախոսով իրազեկել Է Ղրղզստանի սահմանամերձ շրջանների իրադրության մասին եւ «ընդգծել Բիշքեկի հավատարիմ լինելը միջազգային եւ երկկողմ պարտավորություններին եւ համաձայնություններին»:
«Բուրիանը ողջունել Է կողմերի միջեւ հրադադարի եւ զինված հակամարտության կարգավորման արձանագրության ստորագրման համաձայնությունները՝ ըստ որում հատկապես ընդգծելով ղրղզական կողմի ավանդը իրադրությունը խաղաղ հուն փոխադրելու հարցում»,- ընդգծում Է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ որում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն Է հայտնել տեխնիկական օգնություն ցույց տալու Ղրղզստանին «գոյություն ունեցող տարածաշրջանային եւ երկկողմ ծրագրերի շրջանակներում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ