Սարգիս Ադամյանը մասնակցեց «Բավարիա»-ի դեմ խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը մասնակցել է «Բավարիա»-«Քյոլն» հանդիպմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակներում, «Բավարիա»-ն Մյունխենում հյուրընկալել էր «Քյոլն»-ին ու առավելության հասավ 2:0 հաշվով: «Բավարիա»-ից գոլերը խփեցին Ռաֆայել Գերեյրոն ու Թոմաս Մյուլլերը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Քյոլն»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 67-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Բավարիա»-ն Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է 63 միավորով, իսկ «Քյոլն»-ը նախավերջինն է` 22 միավորով:
Կարծիքներ