«Կրասնոդար»-ը զիջեց «Զենիթ»-ին. Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Կրասնոդար»-«Զենիթ» հանդիպմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Զենիթ»-ին: Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող «Զենիթ»-ն առավելության հասավ 1:2 հաշվով:
Հայաստանի ֆուտոլի ազգային թիմից Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Նա 61-րդ րոպեին նաև դեղին քարտ ստացավ:
Այս տուրից հետո ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Զենիթ»-ն է, որն ունի 47 միավոր: 43 միավորով երկրորդը «Կրասնոդար»-ն է:
Կարծիքներ