Տոկաևը հանձնարարել է մշակել բնակչության եկամուտների ավելացման ծրագիր

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է երկու ամսում մշակել և ընդունել երկրի բնակչության եկամուտների ավելացման ծրագիր։
«Պետք է ձեռնարկել հետևյալ միջոցառումների համալիրը՝ մշակել բնակչության եկամուտների ավելացման ծրագիր, աշխատանքը պետք է լինի ճշգրիտ և հասցեական։ Հանձնարարում եմ կառավարությանն ընդունել եկամուտների ավելացման ծրագիր։ Երկու ամսվա ընթացքում կառավարությունը պետք է ապահովի Սոցիալական օրենսգրքի ժամանակին ընդունումը»,- ասել է Տոկաևը։
Նախագահը նաև կոչ է արել հարմարեցնել սոցիալական քաղաքականությունը «նոր իրողություններին»՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակը և սոցիալական այլ խնդիրներ։ Սրան զուգահեռ Ղազախստանի ղեկավարը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել գործազրկության մակարդակի կրճատմանը։
Կարծիքներ