Բլինքենը բարձր է գնահատել Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը

Բլինքենը բարձր է գնահատել Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բարձր է գնահատել Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։ 

«Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Պետքարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու գործընթացում և կոչ է արել երկու երկրներին հետագա առաջընթաց գրանցել համաձայնագիրը հնարավորինս արագ ավարտելու ուղղությամբ:

Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը կայունություն և բարեկեցություն կբերի տարածաշրջանին»,- նշել է Միլլերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում