ՄՕԿ-ը ներկայացրել է մշակված կանոնակարգ օլիմպիական խաղերի մասնակիցների համար

ՄՕԿ-ը ներկայացրել է մշակված կանոնակարգ օլիմպիական խաղերի մասնակիցների համար

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է կարևոր  փաստաթուղթ։Կանոնակարգը մշակվել է  միջազգային  մարզական ֆեդերացիաների հետ համատեղ: Գործողությունների ընթացքը կախված կլինի կոնկրետ հանգամանքներից: Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մասնավորապես  ուշադրության են արժանի երեք հիմնական կետեր.

 Ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Փոխարենը, կօգտագործվի «չմեկնարկած» կամ սպորտում ընդունված որևէ համարժեք տերմին:

Մարզիկների և թիմերի արդյունքները կարձանագրվեն՝ հաշվի առնելով մրցումների այն փուլը, որտեղ արդյունքը դրական է եղել:

Հնարավորության դեպքում հիվանդ մարզիկի կամ թիմի տեղը կտրվի այն մարզիկներին և հավաքականներին, որոնք համապատասխանում են կանոնակարգում նշված  չափանիշներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում