ՌԴ-ում միգրանտները զանգվածային ծեծկռտուք են սարքել․ կրակոց է հնչել

ՌԴ-ում միգրանտները զանգվածային ծեծկռտուք են սարքել․ կրակոց է հնչել

Մոտ 20 միգրանտներ զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Ապրելևկայի բնակելի շենքի բակում: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրներից:

«Ապրելևկայի բնակելի շենքերից մեկում մոտ 20 մարդ զանգվածային ծեծկռտուք է կազմակերպել: Նախապես հաստատվել է, որ դրա մասնակիցներ են դարձել Կենտրոնական Ասիայից ժամանած միգրանտները: Կռվի ընթացքում նրանք օգտագործել են ձողեր, շշեր, եղել է կրակոց»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի գիշերը: Ճշգրիտ պատճառը պարզվում է: Արդյունքում վնասվել են բակում կայանված մի քանի մեքենաներ: Տեղի բնակիչները դիմել են ոստիկանություն: Միգրանտների միջև այս պայքարը վերջին շաբաթվա ընթացքում երրորդն էր Մոսկվայի մարզում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում