Ջո Բայդենը վստահ է Վլադիմիր Պուտինի հետ իր հադիպումը կազմակերպելու հարցում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը հայտնել է, որ վստահ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը կազմակերպելու հարցում:
Հունիսին Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Սպիտակ տանը հարցրել են ամերիկացի առաջնորդին։
«Մենք ի վիճակի ենք դա անել (անցկացնել հանդիպումը): Մենք հստակ ժամանակ կամ վայր չունենք: Սա քննարկվում է»,-ասել է Բայդենը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին չի ազդի գագաթնաժողովն անցկացնելու նրա մտադրության վրա, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Դա չի ազդում դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու իմ ցանկության վրա:
Կարծիքներ