Դեսպան Վիրաբյանը հանդիպել է Արգենտինայի Սենատի փոխնախագահ Կարոլինա Լոսադայի հետ
            Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է Արգենտինական Հանրապետության Սենատի փոխնախագահ, Սենատի անդամ Կարոլինա Լոսադայի հետ:
Արգենտինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը:


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ