Կուբայի հեռուստատեսությունը հաղորդել Է որոշ քաղաքներում անկարգությունների մասին
Կուբայի պետական հեռուստատեսությունը հուլիսի 11-ին հաղորդել Է, որ հանրապետության մի քանի քաղաքներում տեղի են ունեցել անկարգություններ, որոնց մասնակիցները թալանել են մի շարք խանութներ: Եթերում ցուցադրվել են նյութեր, որոնցում երեւում Է, թե ինչպես են մի խումբ ջարդարարներ ջարդում ցուցափեղերը եւ տանում մթերքները:
Նշվում Է, որ արձանագրվել են նրանց ընդհարումներն իրավապահ մարմինների աշխատակիցների հետ, նաեւ ցուցադրվում են շրջված ոստիկանական ավտոմոբիլներ: Հուլիսի 11-ին ավելի վաղ ի պատասխան անկարգությունների Կուբայի նախագահ Միգել Դինաս Կանելն իշխանության կողմնակիցներին կոչ Է արել դուրս գալու փողոցներ պետության դեմ «սադրանքների կանխման» համար:
Նա նշել Է, որ «շրջափակումը միշտ պաշտպանող եւ վարձկանների կողմից ծառայություն ստացող յանկիների կայսրությունները (…) պահանջում են «հումանիտար ինտերվենցիա», ինչպես նաեւ խրախուսում են այն գաղափարների տարածմանը նպատակամիտված արշավները, թե Կուբայի կառավարությունն իբր չի կարող վերահսկել կղզում բարդ համաճարակաբանական իրավիճակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ