Իլոն Մասկը հրաժարվել է ամենաթանկ Tesla մեքենայի արտադրությունից
Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը թվիթերում գրել է, որ ընկերությունը կհրաժարվի իր առաջատար Model S Plaid Plus սեդանի ամենաթանկարժեք տարբերակից:
Tesla-ն կենտրոնանալու է Model S Plaid-ի վրա, որը կլինի ամենաարագ սերիական մեքենան: «Plaid Plus-ը չեղյալ է հայտարարվում, քանի որ Plaid-ն արդեն իսկ լավն է»,- նշել է միլիարդատերը:
Նախկինում նա խոստացել էր Model S Plaid Plus-ի 3 շարժիչային տարբերակ, որը պիտի ունենար 1100 ձիաուժ հզորություն, ամբողջությամբ լիցքավորված մարտկոցով 837 կիլոմետր վարելու հնարավորություն և արագացում մինչև 96,5 կիլոմետր ժամ 2 վայրկյանից պակաս ժամանակում: Ենթադրվում էր, որ այն կարժենա 150 000 դոլար:
Կարծիքներ