Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող
Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը միջազգային մրցաշարում անցկացրել է երկրորդ հանդիպումը՝ ուժերը չափելով Իռլանդիայի հետ:
Գերլարված խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 92:91 հաշվով և դարձավ առաջնության հաղթող:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Կարծիքներ