ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 388.18 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.64 դրամով և կազմել 424.05 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.73 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.82 դրամով և կազմել 483.36 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 3.87 դրամով և կազմել 24984.26 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.04 դրամով և կազմել 311.20 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ