Քոչարյանը Մարտի 1-ը, թե՞ Հոկտեմբերի 27-ը նկատի ունի, երբ ասում է՝ իրենք ապագա են. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ «Մենք ուժ ենք, մենք ապագա ենք»:
«Դուք ապագա չեք, դուք քաղաքական դինոզավր եք՝ վերացող տեսակ, որ պայքարում է թալանածը պահելու համար։
Քոչարյանը Մարտի 1-ը, թե՞ Հոկտեմբերի 27-ը նկատի ունի, երբ ասում է՝ իրենք ապագա են։
Թե՞ զուգարաններում ծեծելով մարդ սպանելը ու տասնյակ քաղաքական սպանությունները նկատի ունի։
Թե՞ թալանած բյուջեն ու միլիարդների հասնող ապօրինի գույքը նկատի ունի։
Վայ էն երկրին, որի ապագան դուք եք լինելու»,- գրել է Չախոյանը:


Կարծիքներ