Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները․ Էրդողան

Թուրքիան օգտագործում է բոլոր դիվանագիտական գործիքները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։
Ինչպես հաղորդել է APA-ի Ստամբուլի թղթակիցը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում երկու ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Թուրքիայի ու Հայաստանի միջև երկխոսության գործընթացը։
Ավելի վաղ հայտնել էինք, Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Կարծիքներ