Պակիստանի արեւմուտքում առնվազն 18 մարդ Է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով
Առնվազն 18 մարդ Է զոհվել, 30-ը՝ տուժել Պակիստանի Բելուջստանի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Հունիսի 11-ին այդ մասին հայտնել Է Ary News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:
Նրանց տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել նահանգի արեւելյան մասի Բհալոք բնակավայրի շրջանում: Բարձրացնելով արագությունը՝ Խուզդար – Լարքանա երթուղով ընթացող մարդատար ավտոբոսի վարորդը գլուխ չի հանել կառավարումից, ինչն Էլ հանգեցրել Է փոխադրամիջոցի շրջման: Տուժաներին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի վայրում աշխատւմ են փրկարարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ