Բայդեն. Իսրայելը բավարար ջանքեր չի գործադրում Գազայի հատվածում բուժաշխատողներին պաշտպանելու համար
Իսրայելի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում Գազայի հատվածում մարդասիրական օգնության առաքման և բաշխման մեջ ներգրավված մարդասիրական աշխատողների անվտանգությունն ապահովելու համար, կարծում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ամերիկացի առաջնորդն այսպես է արձագանքել իսրայելական ուժերի հարվածին, որի հետևանքով զոհվել է World Central Kitchen (WCK) մարդասիրական կազմակերպության յոթ ներկայացուցիչ։ «Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Իսրայելը բավարար ջանքեր չի գործադրել՝ պաշտպանելու օգնության աշխատողներին, ովքեր փորձում են ծայրահեղ անհրաժեշտ օգնություն տրամադրել խաղաղ բնակչությանը», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի օրը, Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից։
Կարծիքներ