Թրամփը հայտնել է, որ «գրքերի գիրք է գրում խելագարի պես»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր հեղինակային «գրքերի գրքի» ստեղծման մասին՝ հավելելով, որ «գրում է խելագարի պես»։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Նա նշել է, որ հրաժարվել է հրատարակման երկու գործարքից, քանի որ չի ցանկանում գործարք կնքել հենց հիմա։ Թրամփը հավելել է, որ գիրք գրելուց բացի, աշխատում է շատ ավելի կարևոր նախագծի վրա, սակայն չի հստակեցրել, թե խոսքն ինչի մասին է։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Թրամփը գործող նախագահ Ջո Բայդենին խնդրել էր չքնել Ժնևում Պուտինի հետ հանդիպմանը՝ նշելով, որ 2018 թվականի հուլիսին Հելսինկիում իր մասնակցությամբ համանման գագաթնաժողովը հաղթանակ է բերել Ամերիկային։
Կարծիքներ