ՄԱԿ-ի կենտրոնակայանը հուլիսի 6-ից կսկսի վերադառնալ աշխատանքի լիովին անմիջակա ձեւաչափի
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատակիցները կսկսեն աստիճանաբար վերադառնալ աշխատանքի լիվին անմիջակա ռեժիմի՝ սանիտարական սահմանափակումների մեղմացման լույսով, որոնք ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսում սահմանվել Էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին ասված Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ ՄԱԿ-ի աշխատակիցներին հղած նամակում, որը տարածվել Է հունիսի 7-ին:
Փաստաթղթում արձնագրված Է, որ քաղաքում վերջին ամիսներին նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կրճատվել Է: Գուտերիշը նշել Է, որ հուլիսի 6-ից «ՄԱԿ-ի կենտրոնակայանը կհամապատասխանի պահանջներին գործերի անմիջակա վարմանը լիովին վերադառնալու համար»՝ հաշվի առնելով շենքում գտնվող մարդկանց թույլատրելի առավելագույն թվի հնարավոր սահմանափակումները:
«Դա նշանակում Է, որ 2021 թվականի հուլիսի 6-ից, ինչպես սպասվում Է, ամբողջ անձնակազմը, որը շաբաթական հինգ օր աշխատել Է հեռավար ռեժիմով 2020 թվականի մարտին այլընտրական կարգացուցակի հաստատման պահից, աստիճանաբար կվերադառնա աշտատատեղեր»,- պարզաբանել Է գլխավոր քարտուղարը:
Ինչպես հավաստիացրել Է Գուտեիշը, «դա չի նշանակում հուլիսին զանգվածային վերադարձ գրասենյակներ»: Նա պարզաբանել Է, որ սկզբնապես համաշխարհային կազմակերպության աշխատակիցները պետք Է աշխատավայրում գտնվեն «շաբաթական մեկ օր կամ ավելի»: Փաստաթղթում ճշտվում Է, որ այդ կանոնի մեջ նախատեսված են տարբեր բացառություններ: Գուտերիշը նաեւ վստահություն Է հայտնել, որ ապագայում «հեռավար ռեժիմով աշխատանքի շատ առավելություններ» հաշվի կառնվեն համաշխարհային կազմակերպության անձնակազմի համար կարգացուցակներ կազմելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ