Գեղարքունիքում եղբայրը դանակով հարվածել է եղբորը, իրավապահները հայտնաբերել են կասկածյալին
Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 22։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի թափանցող վնասվածք, հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Պարզվել է, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 25-ամյա Գարեգին Խ-ն է։
Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ պարզվել է, որ ժամը 21։40-ի սահմաններում Գարեգին Խ-ին իրենց գյուղում իրենց տան բակում դանակով հարվածել է եղբորը՝ 33-ամյա Գուրգեն Խ-ին։ Ըստ բժշկի հայտնածի՝ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ