Վարդենիս քաղաքի 55-ամյա բնակիչը մեքենայից գողացել է գազային ատրճանակ և գումար

Վարդենիս քաղաքի 55-ամյա բնակիչը մեքենայից գողացել է գազային ատրճանակ և գումար

 Ոստիկանության Վարդենիսի բաժին եկած տղամարդը հունիսի 19-ին հաղորդում էր տվել, որ իր տան մոտ կայանված «Մերսեդեսի» դուռը բացել և գողացել են իր օրինական գազային ատրճանակն ու փող՝ պատճառելով մոտ 730 հազար դրամի վնաս:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կարող է կատարած լինել Վարդենիս քաղաքի 55-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել բաժին:
Գազային ատրճանակը հայտնաբերվել ու վերցվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու, թե այդ կարճ ընթացքում 55-ամյա տղամարդը որտեղ է թաքցրել բավական խոշոր գումարը… Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում