Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Մենք մեր նախկին փորձից պետք է որոշակի հետևություններ և դասեր առնենք: Մենք այս այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք: Երկու տարի առաջ նման այցի լինելն արդեն չափազանցված սպասելիք կհամարվեր, այսինքն՝ նկատի ունեմ՝ այդ ակնկալիքն արդեն կայացել է, և իմ պատկերացրած ակնկալիքն այն է, որ այս այցը պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը, և մեր տրամադրվածությունն այդպիսին է: Այդ մասին Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնել այս հրավերի համար, նաև պատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել մասնակցելու Հայաստանում հաջորդ տարի գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը Երևանում տեղի է ունենալու նաև Թուրքիայի աջակցությամբ:

«Որովհետև Թուրքիան նույնպես Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափի անդամ է: Եվ ես պատրաստվում եմ հրավիրել նախագահ Էրդողանին մյուս տարի գարնանը, իհարկե, ամսաթվերը դեռ ճշտվում են, մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, և հույս ունեմ, որ հաջորդ տարի արդեն մեր հանդիպումը տեղի կունենա ՀՀ-ում»,- տեղեկացրել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում