Հռոմի ստատուտի վավերացումից հետո իրավական ակտեր պետք է ընդունենք. Գրիգոր Մինասյան
«Հռոմի ստատուտի վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որը պետք է ընդունենք կամ փոփոխենք եղած օրենքները։ Այդ առումով մենք ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը։ Մասնավորապես, Վրաստանն ունի համանման օրենսդրություն, առհասարակ՝ առանձին օրենք։ Բայց նաև 4-5 առաջատար երկրների փորձ ենք ուսումնասիրել։ Առաջին քայլը նոր օրենսդրության մշակումն ու միջազգային փորձագետների հետ աշխատելն է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է Հռոմի ստատուտը օգնի նախկինում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների վերհանմանը, Մինասյանը պարզաբանեց, պրոցեսը. «Կան դատախազական և քննչական գործիքակազմեր, և մեր նախաքննական մարմիններն, ուսումնասիրելով այդ հանցագործությունները, հավաքելով այդ ինֆորմացիան, նաև հնարավորություն ունեն ներգրավել միջազգային դատախազներին և իրավապահներին, որոնք, գալով Հայաստան կամ թղթերն ուսումնասիրելով, մասնակից են դառնում այդ վարույթներին։ Եվ այս դեպքում Հայաստանը ռազմական հանցագործությունների քննական պրոցեսներում միայնակ չէ»։
Կարծիքներ