ՃՏՊ Արտաշիսյան և Հ․Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում
Հուլիսի 21-ին, ժամը 09:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի սկզբնամասում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշիսյան և Հ․Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Արմեն Ա․) և «Opel Astra G» (վարորդ՝ Վարդգես Ռ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Vectra» մակնիշի ավտմեքենայի ուղևոր Վաղինակ Ա․-ն (ծնված 1956 թ․) հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։
Կարծիքներ