Փրկարարները սահմանազատել են տարածքը
Հուլիսի 7-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի (3-րդ հարկ) բետոնե կառուցատարրերը պոկվել են, առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Կարծիքներ